-
17.07.2014|
11:53
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները բումերանգի ազդեցություն ունեն և ռուս- ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Ռուսաստանի տնտեսության մի շարք առանցքային ձեռնարկությունների նկատմամբ նոր սահմանափակումները:
-
17.07.2014|
11:50
Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) մարզային և տարածքային կազմակերպությունների նորընտիր ղեկավարների և ակտիվ անդամների հետ։ Երիտասարդները կառավարության ղեկավարին ներկայացրին մարզաբնակ երիտասարդների խնդիրները։
-
17.07.2014|
11:19
Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատեցին տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։
-
17.07.2014|
11:15
Ստոկհոլմի առաջին ատյանի դատարանն այսօր սկսել է լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժի գործի քննությունը։
Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան գտած «Վիկիլիքս»-ի հիմնադիրը մեղադրվում է սեռական բռնության մեջ, այս մասին հաղորդում է սկանդինավյան երկրներում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։
-
17.07.2014|
11:14
Հուլիսի 18-ին ժամը 17:30-ին Ավստրիայում ծնված կիոնգործիչ, օպերատոր Քրիստիան Բերգերը կամփոփի «Ոսկե ծիրան»-ի ծրագիրը Թումոյում՝ վարելով ավելի քան չորս ժամ տևողությամբ դասախոսություն որոշակի փորձառությամբ երիտասարդ օպերատորների համար: Դասախոսությունը անգլերենով է՝ հայերեն թարգմանությամբ:
-
16.07.2014|
21:07
Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատական ընդմիջված նիստը օրվա երկրորդ կեսին էլ շարունակվեց գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննությամբ:
-
16.07.2014|
18:20
Սրտի և թոքերի ծանր հիվանդություններ ունեցողների դիմախաղը խախտվում է՝ դեմքի արտահայտությունը չի փոխվում զարմանալիս: Այս փաստը կարող է օգնել շտապ օգնության բժիշկներին, երբ արագ բուժօգնության կարիք լինի՝ գրել է Emergency Medicine Journal-ը:
-
16.07.2014|
18:18
ՈՒկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը՝ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին:
-
16.07.2014|
18:17
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հավատարմագիրն է ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որ դիվանագիտական արարողակարգով բարձր ընդունելություն է:
-
16.07.2014|
18:15
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: